Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը մտել են աշխարհի առաջնության եզրափակիչ

Հոկտեմբեր 05,2017 10:08

Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամներ՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը Կանադայում են: Նրանք Մոնրեալում մասնակցում են աշխարհի առաջնությանը։

Բազմամարտի որակավորման փուլում Արթուր Դավթյանը 81.346 միավորով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը եւ անցել է եզրափակիչ: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն աշխարհի առաջնության բազմամարտի եզրափակչում մասնակից ունեցավ։

Ութերորդ տեղով (14.433 միավոր) ուժեղագույնների խումբ է մտել նաեւ մեր ամենափորձառու մարմնամարզիկը՝ Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր)։

Օղակներում Վահագն Դավթյանը նույնպես իր անվան դիմաց գրանցել է 14.433 միավոր, սակայն հանգրվանել է 16-րդ հորիզոնականում եւ դուրս մնացել հետագա պայքարից:

Այսօր բազմամարտի եզրափակչում պայքարը կշարունակի Արթուր Դավթյանը: Հարություն Մերդինյանը հանդես կգա հոկտեմբերի 7-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031