Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունավետ միջոց ստամոքս-աղիքային տրակտի գալարակծկանքի դեմ

Հոկտեմբեր 05,2017 12:30

Ստամոքս-աղիքային տրակտի գալարակծկանքի՝ սպազմի ժամանակ ժողովրդական բժշկության կողմից առաջարկվող բազում արդյունավետ միջոցներից է սովորական ռոզինայով՝ հոռոմսամիթով պատրաստուկը: Անհրաժեշտ է 2 ճաշի գդալ պտուղներ, որի վրա ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել: Ընդունել 1/3 բաժակ՝ օրը 3-4 անգամ՝ ուտելուց առաջ:

Հոռոմսամիթով մեկ այլ պատրաստուկ էլ շատ օգտակար է կերակրող մայրերի համար՝ որպես կաթնարտադրությունը խթանող միջոց: 2 ճաշի գդալ պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 30 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 10 րոպե: Ընդունել 2-3 ճաշի գդալ՝ օրը 3-4 ամգամ՝ ուտելուց 20 րոպե առաջ: Այս պատրաստուկը նաեւ օգտագործվում է որպես խորխաբեր միջոց:

 

Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

04.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031