ԿԸՀ եւ կինոմիության անդամ Սեյրան Շահսուվարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իսկապես միության մեկ այլ անդամի՝ Աշոտ Մովսիսյանի հետ խոսել է կինոմիության նախագահի իր նախընտրելի թեկնածուից, որը Ռուբեն Գեւորգյանցի որդի Վահե Գեւորգյանցն է: «Ես ոչ մեկին կոչ չեմ արել, ԿԸՀ-ն էլ այստեղ կապ չունի… որ նախարարությունում աշխատեի, պիտի ասեին նախարարությա՞ն լծակներն է օգտագործում:
Ես բացի ԿԸՀ անդամ լինելուց նաեւ կինոմիության անդամ եմ, իսկ Աշոտ Մովսիսյանն իմ հիսուն տարվա ընկերն է»,-ասաց պարոն Շահսուվարյանը: Նաեւ հավելեց, որ իսկապես ասել է, որ Հարություն Խաչատրյանը երբեք իրեն «Ոսկե ծիրանի» տոմսեր չի ուղարկել, դրա համար էլ Վահե Գեւորգյանցին է ընտրելու: «Ես նաեւ ասել եմ Վահեն իմ զինվորն է եղել, իրեն եմ ընտրելու, հիմա դա էլ իմ մոտեցումն է…»,-հավելեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ