Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցին փորձել է Հայաստանից Վրաստան թմրանյութով դեղահաբեր տեղափոխել, սակայն կալանավորվել է

Հոկտեմբեր 04,2017 21:45

Ֆարհադ Խոդայիբոզվաջին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվելու ժամանակահատվածում ձեռք է բերել զգալի չափերով`0.52 գրամ մեթադոն տեսակի թմրամիջոցի պարունակությամբ դեղորայքի 13 հաբ եւ դրանք մաքսանենգությամբ`մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, թմրամիջոցների տեղափոխման համար սահմանված հատուկ կանոնները խախտելով, առանց իրացնելու մտադրության, անձնական օգտագործման նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ԿԱ ՊԵԿ Մեղրիի մաքսակետով 2017թ. հուլիսի 21-ին, ժամը 04.46-ին ապօրինի տեղափոխել է ՀՀ: Նա ՀՀ-ում գտնելու ժամանակահատվածում հիշյալ թմրամիջոցի պարունակությամբ 3 դեղահաբ օգտագործել է, իսկ մնացած մասը՝ 0.4 գրամ մեթադոն տեսակի թմրամիջոցի պարունակությամբ դեղաթիթեղում գտնվող 10 դեղահաբը մաքսանենգությամբ Վրաստան փոխադրելու նպատակով 2017թ. հուլիսի 24-ին պահել է ԻԻՀ-ում հաշվառված ավտոբուսի սրահի ցուցիչների դիմային վահանակի վրա փռված ծածկոցի տակ:

Այդ օրը Խոդայիբոզվաջը ՀՀ ԿԱ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետով հատել է ՀՀ սահմանը եւ ավտոբուսի նշված վայրում պահած 0.4 գրամ մեթադոն տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 10 դեղահաբը մաքսանենգությամբ, ապօրինի փոխադրել է ՀՀ-ից դեպի Վրաստան: Սակայն սահմանը հատելուց հետո, հուլիսի 24-ին, ժամը 17-ի սահմաններում դեղահաբերը հայտնաբերվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների իրականացրած մաքսային հսկողության արդյունքում:

Ֆարհադ Խոդայիբոզվաջին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով զգալի չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը») եւ 268 հոդվածի 1-ին մասով («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը»): Առաջին հոդվածը նախատեսում 3-7 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ, 2-րդ հոդվածը՝առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք, կամ առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկում:

Ֆարհադ Խոդայիբոզվաջը կալանավորած է: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հոկտեմբերի 9-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031