Aravot.am-ի հետ զրույցում կինոմիության երկարամյա անդամ Աշոտ Մովսիսյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ եւ Կինոգործիչների միության անդամ Սեյրան Շահսուվարյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեկնածուն Կինոմիության նախագահի թեկնածու Վահե Գեւորգյանցն է: Ըստ մեր զրուցակցի, պարոն Շահսուվարյանը Կինոմիության միության անդամներին կոչ է անում քվեարկել իր նախընտրած թեկնածուի օգտին՝ ասելով, թե «վերեւներում» արդեն այդպես է որոշված:
«Ինձ՝ 38 տարվա միության անդամիս ասեց` պետք է Վահեին ընտրես, ասեցի ինչի՞, ասեց, որովհետեւ Հարութը (Հարություն Խաչատրյանը-Գ.Հ) տոմսեր չի ուղարկում ինձ: Ասեցի ինձ էլ չի ուղարկում, հետո՞ ինչ, փող չունե՞ս, գնա առ, դա պատճա՞ռ է նրա դեմ քարոզելու»,-պատմեց Աշոտ Մովսիսյանը: Նա նաեւ տարակուսանք հայտնեց, որ Սեյրան Շահսուվարյանը փորձում է ԿԸՀ-ի իր լծակները ծառայեցնել այլ նպատակների:
Պարոն Շահսուվարյանի մեկնաբանությունը՝ ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ