Այսօր ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հետ հանդիպումից առաջ լրատվամիջոցներին հայտարարել է, թե իր թիմում պրոֆեսիոնալներ են հանդես գալիս ու պատրաստ են վաղվա հանդիպմանը: «Շատ գոհ եմ մարզումներից: Այսօրվա վերջին մարզման ժամանակ մանրուքների վրա ենք ուշադրություն դարձնելու: Բայց Հայաստանը կազմակերպված թիմ է: Առաջին խաղում մեզ համար նրա դեմ խաղալը դժվար էր: Վաղը նույնպես հեշտ հանդիպում չի սպասվում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ