«Իրաքի քրդերը խիզախ որոշման գնացին, թեեւ Քրդստանի հանդեպ հնչող սպառնալիքները վտանգավոր են»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս Իրաքի Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանը:
Մեր զրուցակիցն անձամբ ողջունում է ժողովուրդների՝ ազատ ապրելու իրավունքի իրացումը. «Եթե հինգ միլիոնից ավելի բնակչություն գնում է այդ ճանապարհով, ես հարգում եմ այդ դիրքորոշումը»:
Շիրակ Թորոսյանի բնորոշմամբ՝ Հայաստանը պետք է զգուշությամբ հետեւի Իրաքի Քրդստանում իրադարձությունների զարգացմանը. «Հայաստանը բնականոն հարաբերություններ ունի Իրաքի հետ: Իրաքի հետ հարաբերությունները մենք չպետք է կապենք Քրդստանի զարգացումների հետ: Եթե Քրդստանը միջազգային ճանաչման արժանանա, բնականաբար, Հայաստանը եւս իր դիրքորոշումը պետք է հայտնի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ