Վրացական ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որի համաձայն Վրաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է հավատարմագրել Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Մինասյանին:
Տեղեկությունը ճշտելու համար «Նովոստի Գրուզիան» դիմել է երկրի ԱԳՆ-ին, որտեղ սահմանափակվել են կարճ մեկնաբանությամբ. «Երբ որոշում է ընդունվում դեսպանի վերաբերյալ, այն միշտ լինում է հանրային: Այդ թեմայի հետ կապված ցանկացած շահարկումներ անտեղի են»,- ասել են ԱԳՆ-ից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ