Հոկտեմբերի 10-ին Սոչիում Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների հանդիպմանը, հնարավոր է, քննարկվի Արցախի հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ հանդիպմանը կքննարկվեն բազմակողմանի համագործակցության հարցեր, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը:
«Հանդիպմանը նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում տնտեսական, ռազմական, մարդասիրական, մշակութային և այլ ոլորտներում»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ արդյոք Սոչիում կքննարկվի Արցախի հարցը, Զախարովան պատասխանել է, որ դա չի բացառվում, սակայն «այդ պահը պետք է հստակեցնել»:
Պատասխանեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
https://www.youtube.com/watch?v=Gnj2a2plDgQ