Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաֆիկացումը որեւէ ձեւով ընդունելի չէ». Արմեն Մարտիրոսյան

Հոկտեմբեր 04,2017 18:33

«Իսկ ո՞վ է ասում, թող միայնակ ապահովի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ՀՀ-ն չի կարող միայնակ իրականացնել իր պաշտպանությունը՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով այսօր ԱԺ-ում քննարկվող ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի քննարկմանը՝
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ունի ռազմական փոխօգնության պայմանագիր, որը 49 տարով երկարաձգվեց. «Բացարձակ Հայաստանի զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի անհրաժեշտությունը չկար: Հին պայմանագրով շատ հստակ նշված է, եթե Հայաստանի դեմ ագրեսիա է տեղի ունենում, իրենք մասնակցում են: Բայց ՌԴ ռազմական ոլորտի պատասխանատուները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ ռուսական բանակը որեւէ ձեւով Ադրբեջանի դեմ չի պատերազմելու, այդ պայմանագիրն էլ Ադրբեջանի դեմ չէ, այլ՝ բացառապես Թուրքիայի: Դրա համար այս համաձայնագիրը ու մինչ այդ եղած ռազմական փոխօգնության պայմանագիրը չէր վերաբերվում Ադրբեջանին»:

Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, ՀՀ անվտանգությունը կարելի էր դիվերսիֆիկացնել եւ պայմանագիր կնքել օրինակ ԱՄՆ, Չինաստանի կամ Իրանի հետ. «Այնպես որ, եթե ունենայինք իսկապես լեգիտիմ, ուժեղ իշխանություն, որը որեւէ արտաքին վտանգի հետ կապված իշխանության փոփոխության խնդիր չունենար, շատ հանգիստ արտաքին քաղաքականությունը անվտանգության ոլորտում այնպես կարող էին կառուցել, որ անվտանգությունը մի աղբյուրից կախված չլիներ.. այս առումով այս պայմանագիրը տեղին չէր, ռուսաֆիկացումը որեւէ ձեւով ընդունելի չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031