Այսօր ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն արեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ ճի՞շտ է, որ կառավարությունում քննարկում է եղել աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու մասին: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ այս հարցը մամուլում շրջանառվեց եւ բուռն քննարկումների տեղիք տվեց:
Այսօր Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Քննարկումներ եղել են»: Նա ասաց, որ դեռ որոշում վերջնական չեն ընդունել, բայց առաջին հերթին փորձում են ճանապարհային անվտանգության խնդիրները լուծել. «Հաշվի առնելով ոստիկանության կողմից ներկայացված վթարների քանակը, թե որ տոկոսն է կազմում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները, հաշվի առնելով այդ ամենը՝ կունենանք որոշման նախագիծ, որը կքննարկվի նաեւ ԱԺ խմբակցություններում: Առաջին հերթին մենք մոտենում ենք մարդկանց անվտանգության խնդիրներից: Ժամանակին ՀՀ-ն ընդունել է աջակողմյան երթեւեկության կանոնները, այսինքն՝ ղեկը պետք է լինի ձախ կողմից եւ մենք պետք է սահմանված օրենքին համապատասխան մեքենաներ ունենանք»:
Նախարարն ասաց, որ եթե մարդիկ գնել են աջ ղեկով մեքենաներ, ժամանակ կտրամադրվի՝ ղեկը ձախ կողմ տեղափոխելու համար:
Կարինե Աճեմյանն ասաց, որ եղել են մարդիկ, որոնք իրենց կամքով ղեկը տեղափոխել են եւ այդ մեքենան այլեւս շահագործման ենթակա չի եղել, պիտանի չի եղել: Ղեկը տեղափոխելուց աշխատանքը երբեմն խափանվում է եւ դրանից էլ կարող են վթարներ առաջանալ:
Պատգամավորն ասաց, որ մարդիկ անհանգստացած են, ինչպե՞ս պետք է վարվել, այլեւս այդ մեքենաները վաճառել էլ չեն կարողանա: Նախարարը պատասխանեց, որ անպայման կներգրավեն մասնագետներին, բայց առաջին հերթին մարդու անվտանգության մասին պետք է մտածեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Միայն մի պայմանով կընդունեք էդ օրենքը , պտի առաջինը Դուք մի հատ ղեկը աջ փոխեք , հետո ձախ , համոզեք որ լավ կլինի , նոր մյուսներին պարտադրեք: Պարապ են մնացել: Աջ ղեկով վարորդներին նման բան պարտադրելու համար բերեք վիճակագրական տվյալներ աջ ղեկով մեքենաների վթարներում տեսակարար կշռի, դիմացկունության , միջին կիլոմետրաժի և մաշվածության մասին , վթարների վնասների մեծության մասին: Իսկ մինչ այդ ոչ մի իրավունք չունեք մերկապարանոց հայտարարություններ անելու , նախարար չէ , ով ուզում է լինի : Թե բա անվտանգություն:
Ավելի լավ է փողոցները կարգի բերեք ու կիսաֆեոդալական կաեգերը վերացնեիք եթե եդքան մտածում եք անվտանգության մասին,ես իմ մեքենայով իմ ընտանիքն եմ տեղափոխում կա՞ ավելի մեծ արժեք կյանքում․
ՌԴ-ն ավտոարտադրություն ունենալով հանդերձ չփորձեց արգելել աջ ղեկերի շահագործումը, իսկ մեր պարապներն իրենց համար անիմաստ աժիոտաժ են ստեղծում, որ հետո էլ հերոսաբար մերժեն: Փոխանակ մտածեն ոնց թեթևացնեն առանց այդ էլ ֆինանսական բեռի տակ կքած ժողովրդի հոգսը, ուշք ու միտքները միայն ժողովրդից գումար քերելն է, ձեռի հետ էլ իբր լավություն են անում ,,ժամանակ են տրամադրում,, որ հասցնեն ղեկը փոխեն:
Վահան Մարտիրոսյանը եթե չի պատկերացնում ոլորտի խնդիրները, թող բարի լինի հրաժարական տա, այլ ոչ թե անիմաստ օրակարգ ձևավորի: