Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվեցին «Հայկական առևտրային ցանցի» ընդլայնման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները

Հոկտեմբեր 04,2017 17:42

Հոկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահ Հրաչ Գասպարին և խորհրդի անդամ Վահրամ Փիրջանյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Հրաչ Գասպարին «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթեց բեղմնավոր, արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ նա մեծապես կնպաստի ամբողջ աշխարհի կարող ուժերի համախմբմանը տարբեր երկրներում նոր առևտրաարդյունաբերական պալատների ստեղծմանը, դրանց ներգրավմանը ՀԱՑ-ի աշխատանքներում:

Նախարարն իր գոհունակությունը հայտնեց արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատեց սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության շրջանակներում տեղի ունեցած Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումի պատշաճ կազմակերպումը: Նախարարը հույս հայտնեց, որ կազմակերպության ակտիվ գործունեության շնորհիվ հայկական սփյուռքի գործարար ներուժը առավել կհամախմբվի և Հայաստանում կավելանան ներդրումները:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս համաժողովում արծարծված խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, ներդրումների խթանման հնարավորություններին:

Քննարկվեցին «Հայկական առևտրային ցանցի» ընդլայնման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, կազմակերպական խնդիրները, տարբեր երկրներում գործող մասնաճյուղերը ցանցում ներգրավելու մեխանիզմները:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը ծառայեց իր նպատակին, իսկ Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումը համաժողովի շրջանակներում կազմակերպելը առանձնահատուկ հնչեղություն հաղորդեց միջոցառմանը:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031