Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը ի՞նչ գործ ուներ այնտեղ». Վաղարշակ Հարությունյան

Հոկտեմբեր 04,2017 17:33

«Զորավարժությունն ուժի ցուցադրում է. պետք է գիտակցենք, որ զորավարժությունը նաև կարելի է օգտագործել հարձակման համար: Դու կուտակում ես տեխնիկա, բարձրացնում բանակի մարտունակության վիճակը»,- լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Հայաստանում սպասվող ՀԱՊԿ-ի լայնամասշտաբ զորավարժություններին, հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունների գործողությունների վայրը Բաղրամյան և Ալագյազ զորավարժարաններն են։

Զորավարժությունները կանցկացվեն չորս պետությունների տարածքում՝ ՌԴ, Հայաստան, Ղազախստան, Տաջիկստան և մասնակցելու են շ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները: Զորավարժությունների ծավալներն են՝ 12 հազար անձնակազմ, 1500-ից ավելի զրահատեխնիկա և այլ տեխնիկա, 50-ից ավելի թռչող սարքեր. «Զորավարժությունների նպատակը մեկն է՝ կանխել ագրեսիան Հայաստանի դեմ այս տարածքում: Այստեղ մասնակցելու են նաև օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերը»:

Պարոն Հարությունյանը շեշտեց, որ զորավարժությունը լավ առիթ է Ադրբեջանին հիշեցնելու, թե ինչ ուժ է կանգնած իր արևմտյան սահմաններին. «Մեր ազգային բանակը ուժեղանում է, Հայաստանը դրանով կանխում է ագրեսիան՝ բանակի մարտունակությամբ և այս ուժի ցուցադրումով։ Իսկ զորավարժությունն ուժի ցուցադրում է»։

Հարցին՝ անընդհատ խոսվում է ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման մասին, իսկ ո՞ւր էր ՀԱՊԿ-ը ապրիլյան պատերազմի օրերին, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Ղարաբաղն այդ պայմանագրի մասնակից չէ, ուստի ապրիլյան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը ի՞նչ գործ ուներ այնտեղ: ՀԱՊԿ-ը վերաբերվում է ՀՀ անվտանգությանը, ինչո՞ւ ենք մենք նույն հարցը կրկնում: Հատուկ հնչեցնում ենք, որ ՀԱՊԿ-ը վարկաբեկե՞նք: Ղարաբաղը չի մտնում ՀՀ կազմի մեջ, իսկ ՀԱՊԿ-ի իրավական դաշտը և աշխարհագրությունը Հայաստանն է: Այնպես որ, ՀԱՊԿ-ն իր տեղում էր»:

Դիտարկմանը՝ Հայաստանը կաշկանդված չէ՞ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, քանի որ ՀԱՊԿ անդամ է, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Ոչ մի կաշկանդվածություն չկա: Վրաստանը, Ուկրաինան և այլ պետությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նույն մակարդակի են հասել, ինչ Հայաստանը: Իսկ ո՞նց եղավ, որ ՀՀ-ն մի կողմից ունի երաշխավորված պայմանագիր, որտեղ ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն ապահովում են մեր անվտանգությունը, մյուս կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն ունենք, բայց ՆԱՏՕ-ն չի տալիս անվտանգային երաշխիքներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031