Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է և հորդորում պահպանել երթևեկության կանոնները

Հոկտեմբեր 04,2017 16:25

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան խճուղի (թիվ 153 տան հարակից ճանապարհահատված). 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 123 տան հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնք (Նոր թաղ,1-ին փող. թիվ 55 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի վարչական տարածքում գործող արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:

– Նույն օրը կգործարկվեն Երևան քաղաքի Ադոնցի-Ղափանցյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031