Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ում հնարավոր է կրկին կառուցվածքային փոփոխություններ լինեն

Հոկտեմբեր 04,2017 16:22

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տարին սկսել են ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններով: Ըստ Հարությունյանի, լուծարվել են հարկային տարածքային տեսչությունները, փոխարենը ստեղծվել են 3 վարչություններ, որոնք ներառվել են կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների կազմում՝ որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: Այդ ստորաբաժանումներն են՝ հարկ վճարողների սպասարկման վարչությունը, փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը, խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը:

Վարդան Հարությունյանի ներկայացմամբ՝ կրճատվել է մաքսատների թիվը:

«Չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրը նույնպես ունենանք կառուցվածքային փոփոխություններ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031