Լրահոս
Օրվա լրահոսը

«Կփորձեն գործերից մեկով ստանալ իշխանություններին հարմար դատավճիռ». «Սասնա ծռերի» փաստաբան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 15:31

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործը եւս այսօր «կիսվեց» երկու մասի, որոնցից մեկը շարունակելու է քննել դատավոր Արտուշ Գաբրիելյանը: «Սասնա ծռերի» պաշտպաններից փաստաբան Նինա Կարապետյանցը դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս կերպ հնարավոր չէր շարունակել դատավարությունը: Փաստաբաններիս նման դիմադրությանը չէին սպասում: Թող չնեղանան հանրային պաշտպան- գործընկերներս, բայց հույս կար մեզ փոխարինել հանրային պաշտպաններով, սակայն դա էլ չստացվեց»:

Նինա Կարապետյանցի խոսքով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ակնհայտորեն չէր տիրապետում իրավիճակին, ուստի որոշում կայացվեց գործերը նման  կերպ «կիսել»: Այնուամենայնիվ, ըստ փաստաբանի, դա խնդիրներ է առաջացնելու. «Կարծում եմ՝ կփորձեն գործերից մեկով ստանալ իշխանություններին հարմար դատավճիռ, որը մյուս երկու գործերում կօգտագործեն որպես օրինական ուժի մեջ մտած ապացույց: Երբ մի գործով վճիռ կայացվի, մյուս գործերով դատավորները, միանշանակ, կաշկանդված կլինեն»:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ երեք մասի բաժանված գործերից մեկը քննելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, մյուսը՝ դատավոր Մեսրոպ Մակյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031