Aravot.am-ը ՀՀ կինոգործիչների միության նախագահի թեկնածու, կինոռեժիսոր Վահե Գեւորգյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ է որոշել անակնկալ ներկա լինել կինոգործիչների միության մեկ այլ թեկնածուի` Հարություն Խաչատրյանի ասուլիսին:
«Հետաքրքիր էր ինձ…Ինքը իմ գործընկերն է…Բոլոր հարցերը ամսի 6-ին կտաք ինձ, իսկ այսօր Հարություն Խաչատրյանի ասուլիսն է»,-ասաց նա:
Հետաքրքրվեցինք` իսկ ի՞նչ կարծիքի է մյուս թեկնածուի` Գոռ Վարդանյանի մասին, որն ասել էր, թե մեծ փորձ ունի, կինոյում է ծերացել եւ նեղսրտել` «Կարող ա՞ Շորբուլաղից եկած Գոքորն եմ»:
«Ես իր հետ աշխատել եմ, շատ տեղեր եմ եղել, եւ իր հետ էլ մոտիկ եմ: Ինքն աշխատել է սովետական շրջանի շատ ֆիլմերի վրա, միայն հորս քանի ֆիլմի տնօրեն է եղել, ինքը պրոֆեսիոնալ ՎԳԻԿ ավարտած կինոադմինիստրացիայի ներկայացուցիչ է…»,-ասաց Վահե Գեւորգյանցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ