Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյանը՝ թանկացումների, ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 15:19

«ԵԱՏՄ-ից դուրս գալն այս պահին կարող է ավելի վտանգավոր լինել»,- անդրադառնալով «Ելք» դաշինքի` ԵՏՄ-ից դուրս գալու նախագծին, այսօր «Հենարան» ակումբում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե որքանով է այն իրատեսական, ասաց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: Ըստ նրա «Ելքի» համար այլընտրանքը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրն է:

Տնտեսագետի խոսքով, եթե հետ գնանք 5 տարի առաջ, ապա կարելի էր քննարկել, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կբերեր ներդրումներ, ենթակառուցվածքների զարգացում, տնտեսության աշխուժացում. «Այսինքն` ասել, որ Եվրամիության հետ ասոցացումը մեզ ոչինչ չէր տալու` այդպես չէ, բավականին լուրջ ձեռքբերումներ կարող էինք ունենալ: Այս ամեն ինչի հիմքում չի կարելի բացառել քաղաքական գործոնը, ցանկացած որոշում պետք է տեղի եւ ժամանակի մեջ կայացվի»:
Պարոն Առաքելյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով սփյուռքահայ գործարարի հարցին` թե ինչ տվեց Հայաստանին ԵԱՏՄ-ն, ասաց, որ այդ միությանն անդամագրվելով «Մենք ընկերություն ենք անում ոչ ի վնաս այլ հարաբերությունների»: Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք ԵԱՏՄ մտնելով մեր երկիրը վնասներ չկրե՞ց այլ միությունների հետ հարաբերվելիս, պարոն Առաքելյանը պատասխանեց, որ Եվրամիության մասով մեր երկրում մաքսատուրքերը այդ միությունից ներկրվող ապրանքների համար բարձրացան:

«Իհարկե միությանն անդամակցությանն իր հետ բերում է որոշակի պարտավորություններ ի հաշիվ այլ երկրների հետ հարաբերությունների: Դա ցանկացած միությունում այդպես է, մի տեղ անդամակցելով, մյուս տեղում կորցնում ենք: Տարեցտարի Եվրասիական տնտեսության երկրներից դուրս ներմուծելու դեպքում մենք ունենում ենք ավելի բարձր մաքսատուրքեր»:

Մեսրոպ Առաքելյանը խոսելով այս օրերին արձանագրված գնաճից՝ դրա հիմնական պատճառ նշեց մենաշնորհները: Տնտեսագետի խոսքով, իշխանությունները թանկացումները պայմանավորում են միջազգային գների բարձրացմամբ:
«Կարագի գները միջազգային շուկայում մի փոքր բարձրացել են, խոսքը նոր զելանդական կարագի մասին է, բայց այնպես չէ, որ Հայաստան միայն նոր զելանդական կարագ է ներմուծվում: Կա նաեւ ֆիննական եւ այլ երկրներից ներկրվող կարագ: Այնպես որ մեղքը դնել Նոր Զելանդիայի վրա, այնքան էլ այդպես չէ»:

Ըստ տնտեսագետի, եթե ապրանքը թանկանում է 20 տոկոսով Հայաստանում ապրանքը նույնքան թանկանում է. «Սակայն, եկեք չմոռանանք, որ ապրանքի գնի մեջ ապրանքի ինքնարժեքից բացի, ի վերջո, մտնում են նաեւ այլ ծախսեր»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031