Լրահոս
Օրվա լրահոսը

«Է գնանք մտնենք ՌԴ-ի կազմ, վե՛րջ, բա դրոշը, զինանշանը, օրհներգն ինչների՞ս է պետք». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 15:13

ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցն է ԱԺ-ում քննարկվում:

«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց. «Ես այստեղ տեսնում եմ ծուղակ, եթե մեր կողմը չգիտի դեռ թե որ կողմի վրա պետք է կրակի այս հրացանը, գուցե մյուս կողմն ունի այդ պլանը»: Ըստ նրա, համաձայնագրում լուրջ մտահոգիչ կետեր կան:

Իսկ «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը կիսվեց իր տպավորություններով. «Տպավորություն ունեմ, որ այս համաձայնագիրը «եւ-եւ»-ի մեր քաղաքականության փայլուն դրսեւորումներից է: Մեր արտգործնախարարության քվեարկությունները բոլոր ամբիոններում ուղղակի ՌԴ-ի քվեարկության կրկնություններն են, մեր էներգետիկ համակարգն ամբողջությամբ ՌԴ-ի տրամադրության տակ է, մեր տնտեսական համակարգը «Գույք պարտքի դիմաց»-ով վաղուց տրված, անցած է, ռազմական համակարգում համաձայնություն ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, օդն ենք տրամադրել, կապն ենք տրամադրել, Ադրբեջանն էլ ՀԱՊԿ-ի հետ պայմանագիր չունի, հիմա չեմ հասկանում, սրա անհրաժեշտությունը ո՞րն է: Ինձ համար, որպես մարդու, քաղաքացու, այս պայմանագիրն անգամ վիրավորական է: Լավ ո՞նց կարելի է այսքան սեփական ուժերին չվստահել, ո՞նց: Վերջիվերջո երրորդ կողմ, բացի մեզանից, չկա, որ այս պայմանագիրը ՌԴ-ի հետ ստորագրի, որովհետեւ նույն ղազախները, ղրղըզները, Բելառուսը, որ նույն լեզուն ունի, իրենց ինքնիշխանությունն ավելի բարձր են դասում: Համարում են, որ իրենց չփորձված բանակները այս գործընթացը կարող են տանել»:

Ըստ Արամ Սարգսյանի, կարող է ինչ-որ մի գաղտնի փաստաթուղթ էլ կա, որի համաձայն, համապատասխան իրավիճակում ՀՀ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը դառնա ՌԴ նախագահ Պուտինը. «Չեչնիան շատ ավելի լայն ազատություններ ունի, քան մենք, հերիք եղավ, հաջորդ օրենքն էլ ի՞նչ է լինելու: Է գնանք մտնենք ՌԴ-ի կազմ, վե՛րջ: Բա դրոշը, զինանշանը, օրհներգն ինչների՞ս է պետք, ինչքա՞ն կարելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031