Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը». Շարմազանով (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 14:54

Խորհրդարանում ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, գտնվում են նույն անվտանգային համակարգում՝ ՀԱՊԿ-ում: Այս զորախումբը, որ գործում էր դե ֆակտո, դրա մասին նաեւ ՀՀ նախագահն է անցյալ տարի հայտարարել՝ Կիսիլյովի հետ հարցազրույցի ժամանակ, սա որեւիցե գաղտնիք չէ: Եթե մարդիկ գտնում են, որ ՀԱՊԿ-ը պետք է փոփոխության ենթարկվի, դա իրենց քաղաքական ճաշակի խնդիրն է, ես այդպես չեմ կարծում: Սա բխում է մեր ռազմական դոկտրինից»:

Խոսք գնաց այն մասին՝ Ադրբեջանը կարո՞ղ է ստորագրել այսպիսի մի համաձայնագիր՝ ՌԴ-ի հետ:

Շարմազանովն ասաց. «Ոչ, անհնար է, որովհետեւ Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են: ՌԴ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանի միակ եւ ամենաուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որը տրամագծորեն այլ ռազմական դաշինքի մեջ է՝ Հյուսիս-ատլանտյան: Թուրքիան այն երկիրն է, որը Պակիստանի հետ մեկտեղ պաշտպանեց, խրախուսեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան ապրիլյան պատերազմի ժամանակ: Վերջերս իրենց ազգային պաշտպանության նախարարը Բաքվում հայտարարեց, որ նրանք եղբայրներ են եւ Թուրքիան ամեն ինչով պետք է սատարի Ադրբեջանին, հետեւաբար Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք, ՀՀ-ն միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է լինենք այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետեւ այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031