«Չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին»,- այսօր խորհրդարանում ճեպազրույցում հայտարարեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին: «Չեխիայի Հանրապետությունը հարգում է այն էմբարգոն, որը դրված է այսպիսի վտանգավոր երկրների վրա: Չեմ հասկանում, թե ինչպե՞ս են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի կառավարությունը եւ իշխանությունները համաձայնություն չեն տվել»,- ասաց նա:
Չեխ պաշտոնյան Հայաստան է եկել իր երկրի գործարարների խմբի հետ: Մինչ խորհրդարան այցելելը, կայացել էր հայ-չեխական բիզնես ֆորումի բացումը: Միլան Շտեխին հայտարարեց, որ իր երկրում գործազրկությունն ընդամենը երեք տոկոս է կազմում, ուստի վստահ է, որ չեխ գործարարները կարող են Հայաստանում արդյունավետ գործունեության դաշտ գտնել:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ կայացած հանդիպման ժամանակ, ինչպես տեղեկացրեց ԱԺ նախագահը, քննարկվել են Արցախի հիմնախնդրին եւ Հայաստան-ԵՄ`նոյեմբերին ստորագրվելիք նոր պայմանագրին վերաբերող հարցեր:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ