Լրահոս
Օրվա լրահոսը

Արիանա Կաոիլի. Տհաճ էր, երբ իմանալով, որ դա Լևոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի անգամ ավելի էին պահանջում. «Ճամփորդ»

Հոկտեմբեր 04,2017 13:20

Երբեմն մեծ առաջընթացները երևում են դետալների ու սեփական փորձի վրա։ Հարսանյաց արարողություն կազմակերպելը նմանատիպ մի փորձ էր, որը ցույց տվեց, որ առողջ մրցակցությունը՝ զարգացած տնտեսություն ունենալու առաջնահերթ բաղադրիչը, արդեն գոյություն ունի մեզ մոտ և կներթափանցի նաև այն ոլորտները, որտեղ այն դեռ չկա:

Գաղտնիք չէ, որ հարսանիքի կազմակերպման մեջ ներգրավվում են տարատեսակ ընկերություններ՝ սկսած հարսանյաց սրահից ու ծաղիկներից, մինչև հարսանյաց մեքենայի վարձույթ, խմիչքներ և սնունդ: Սկզբում տարօրինակ էր հնչում, երբ ծանոթներիցս լսում էի, թե հաճախ այս կամ այն ընտանիքը վարկ է վերցրել՝ հարսանյաց տոնը կազմակերպելու համար, բայց իսկապես, եթե ուզում ես սրտիդ ուզած տոնը կազմակերպել, ապա միջին աշխատավարձով ապրող մարդու ծախսվելիքը շատ է։ Վերջին մի քանի շաբաթները ցույց տվեցին ինձ, թե ուր կարող է հասնել որոշ բիզնեսների ագահությունը, և միևնույն ժամանակ որքան մեծահոգի կարող են գտնվել այլ մատակարարները: Ինձ անակնկալ կերպով զարմացրեց մեր հայկական գինեգործական ընկերությունների սրտաբացությունը և խելամիտ կերպով համագործակցելու պատրաստակամությունը:

Այնուամենայնիվ, այլ ոլորտների մատակարարների մեծ մասի վարքը անընդունելի կոպիտ էր և տրամագծորեն հակառակ լավ կազմակերպության գործելակերպին:

Հասկանալի է, որ ամուսնական արարողությունը սպասարկող մատակարարները կարող են համեմատաբար ավելի մեծ գումարներ պահանջել: Ամբողջ աշխարհում է այդպես: Սա յուրահատուկ օր է, պահանջարկը մեծ է, իսկ որոշակի հատուկ ծառայությունների մատակարարները՝ քիչ: Սակայն կա հավասարակշռության կետ, որտեղ մատակարարի և գնորդի շահերը հատվում են, և գինը այլևս չի բարձրանում: Դա օրինաչափ է աշխարհում, մինչդեռ Հայաստանում նման դեպքերը եզակի բացառություններ են:

Դիցուք, երիտասարդ զույգը որոշել է ամուսնանալ ու ցանկանում է շատ համեստ մի արարողություն կազմակերպել։ Որոշ իրեր պարտադրվածության աստիճան ընդունված են նման առիթներին։ Օրինակ, վերցնենք ամենաանհրաժեշտը՝ ծաղիկներ, վրանների և մեքենայի վարձույթի, տպագրական ծառայություններ մատուցող ընկերությունների բիզնես առաջարկները: Տհաճ էր, երբ նրանք իմանալով, որ դա Լևոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի անգամ ավել էին պահանջում: Ու գիտեք, ես վստահ եմ, որ նրանք նույն կերպ կվարվեին նաև այլ զույգերի հետ՝ եթե տեսնեին, որ սրտաբաց մարդիկ են կամ նորմալ են վաստակում։

Բայց այս ամենից զատ, անգամ սրա մեջ դրական նորություն կա Հայաստանի տնտեսության համար: Ես մրցակցություն եմ տեսնում: Անհիմն կերպով իրենց միօրինակ ծառայությունների և ապրանքների համար անտրամաբանական գներ սահմանող անբարեխիղճ ընկերություններն այսօր մրցակցություն ունեն: Եվ սա 20 տարի առաջվա Հայաստանի համեմատ մեծ առաջընթաց է: Մրցակցությունը աշխատող տնտեսության նշան է: Իսկ մրցակիցները հրաշալի ծառայություն մատուցող ընկերություններն են։

Սիրով ձեր՝ Արիանա

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ճամփորդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031