Վարչապետ Կարեն Կարապետյանը տարեսկզբին Շիրակի մարզ կատարած այցելությունից հետո հայտարարել էր, որ ներկայացված 8 բիզնես ծրագրերից 7-ն ընդունվել է։ Կառավարության ներկայացուցիչները մինչ օրս կարևորում են Գյումրին որպես զբոսաշրջության կենտրոն զարգացնելու ուղղությունը։ «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ուղղությամբ ևս քայլեր էին ձեռնարկվում։ Ինչ է արվել այս առնչությամբ՝ հարցերին պատասխանում է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:
– Իսկ Գյումրին զբոսաշրջության կենտրոն դարձնելու ուղղությամբ նկատելի ծրագրեր կա՞ն։
– Զբոսաշրջություն ասելով հասկանում ենք Սփյուռքի մեր հայրենակիցների այցը՝ այն էլ միայն ամռան ամիսներին։ Բացի այդ, մի քանի ժամով են գալիս։ Ի տարբերություն նախորդ տարիների, տուրիստական գործակալություններն այցերի ժամերը շատացրել են, բայց մարդիկ գալիս են ու արագ հեռանում։
Ես չեմ հասկանում՝ ինչու են արագ հեռանում, երբ Շիրակի մարզը շատ պատմա¬ճարտարապետական կառույցներ ունի։ Ուղղակի գրավիչ չենք դարձնում։
Իշխանության ներկայացուցիչներին պատկանող բիզնեսները, սրճարանները և խանութները Երևանում են, և իրենք շահագրգռված են, որ զբոսաշրջիկը Երևանի իրենց կառույցներում գումար ծախսի։
Այս համատեքստում ծիծաղելի է, որ հույսը դրել են միայն տուրիզմի զարգացման վրա։
Ինչ վերաբերում է նկատելի ծրագրերին, ապա այս տարի մեկ փողոց սալիկապատվեց ու նորոգվեց։ Իհարկե, լավ է։ Լավ է նաև հյուրատների հիմնումը։ Բայց միայն այդքանով խնդիրները չեն լուծվի։ Սա զարգացման փոքր նշույլ է, բայց քաղաքը ահավոր ծանր վիճակում է։
Պարզապես քաղաքի համաչափ զարգացման ծրագրեր պետք է մշակել։ Իրենք ուզում են մեկ փողոցով գրավել մարդկանց։ Դա չմտածված ծրագիր է, որը կխանգարի քաղաքի համաչափ զարգացմանը։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում