Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազությունը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ, աչքերն էլ է փակում, ականջներն էլ». Փաշինյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 11:30

Խորհրդարանում քննարկվեց «Դատախազության մասին» նոր օրենքը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խորհուրդ հարցրեց հիմնական եւ հարակից զեկուցողներին՝ օրենքում ի՞նչ պիտի փոխենք, որ դատախազությունը դադարի հանցագործությունները կոծկող մարմին լինել:

Նա «զիբիլիքսի» հայտնի գործը մեջբերեց, երբ ՀՀԿ-ի շտաբի մոտից հայտնաբերել էին ՊՊԾ գնդի ֆաքսեր, փաստաթղթեր, որոնք, ըստ Փաշինյանի, վկայում էին ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքի համակարգված մեխանիզմի մասին: Նա ասաց, որ դատախազությունը ոչ մի կերպ չի ուզում պարզել, թե այդ ֆաքսը, որը կոնկրետ օր կոնկրետ ժամին դուրս է եկել, ուր է գնացել, ում է հասցեագրվել, որ պարզվի՝ դա հավաք է, զորահավաք է, դրամահավաք է, թե ընտրակաշառքահավաք. «Արաբկիրի ոստիկանությունից դուրս է եկել, դատախազությունը չի ուզում պարզի: Մենք ասում ենք, որ սա գնացել է ՀՀԿ-ի նախընտրական շտաբ: Սա մեր պետության խայտառակությունն է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ցուցակ է անում ՊՊԾ գնդի աշխատողների անհատական տվյալներով, ֆաքս է անում ՍԱՍ սուպերմարկետի ախրանայի պետին, իսկ դատախազությունը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ, աչքերն էլ է փակում, ականջներն էլ: Դե հիմա ասեք՝ ի՞նչ փոխենք օրենքի մեջ, որ այսպես չլինի հետագայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031