Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդը չարաչար սխալվեց՝ սեփական քաղաքացիներին նախ՝ ահաբեկելով, ապա նաև նրանց նկատմամբ բռնություններ իրականացնելով. «Փաստ»

Հոկտեմբեր 04,2017 11:24

Չնայած Իսպանիայից անջատվել կամեցող կատալոնացիներին համաշխարհային մեդիան հիմնականում սեպարատիստներ, անխոհեմներ և այլ որակումներով է կնքում, չենք դադարի կրկնել, որ Մադրիդը չարաչար սխալվեց՝ սեփական քաղաքացիներին նախ՝ ահաբեկելով, ապա նաև նրանց նկատմամբ բռնություններ իրականացնելով։ Համոզված ենք՝ հենց Մադրիդին չէր խանգարել առավել խոհեմություն դրսևորել մի ժողովրդի նկատմամբ, որը նույնիսկ վաղ միջնադարում արագոնական գահի հանդեպ իր հավատարմությունն էր բացառապես փոխադարձությամբ պայմանավորում։ «Մենք և մեզնից յուրաքանչյուրը, որ հավասար է քեզ, մենք, որ միասին ավելին ենք քեզնից, քեզ թագավոր ենք ճանաչում և հավատարմության երդում տալիս հանուն նրա, որպեսզի դու պահպանես ու պաշտպանես մեզ և աշխատես միայն հանուն մեր բարգավաճման։ Եթե ոչ՝ ո՛չ»,- երդվում էին կատալոնացիները, և գահը կատալոնական «ոչ»-ի հետ հաշվի էր նստում։ Իսկապես, եթե Մադրիդը ոչ անգամ անցած-գնացած արագոնացիների խոհեմությունը, բայց գոնե ներկայի բրիտանական խորամանկությունն ունենար (ոչ թե աճող դժգոհության պայմաններում գործեր սովետական Մոսկվայի նմանությամբ, որի համար աշխատում էին բոլորը, բայց որն այն կարծիքին էր, թե ինքն է պահում փոքր եղբայրներին), ընդառաջ կգնար կատալոնական պահանջներին և գոնե իր հարկային քաղաքականությունը կվերանայեր տարածաշրջանում։

Ավելին՝ նույն բրիտանական օրինակով տեղական կառավարման մարմիններին գործելու լայն ազատություններ կշնորհեր, և Անկախության հանրաքվեին դեմ լինելով այն կարտոներ՝ լայն ժողովրդավարության պայմաններում փաստի առաջ կանգնեցնելով Կատալոնիայի անջատումը երազողներին։

Բայց՝ ո՛չ. Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն իրեն արենա դուրս եկած ցլամարտիկի պես պահեց, «կարմիր կտոր թափահարելով՝ անկառավարելիության աստիճան կատաղեցնելով ցուլին»։

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031