«Ես տեղյակ չեմ, ի՞նչ թանկացում: Էսօր իմ հետ գործ չունեք»,- խորհրդարանում լրագրողներին այսպես պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը: Նա նախկին նախարար եւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:
Թանկացումներից տեղյակ չէր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին` Ռոբերտ Սարգսյանը:
Հիշեցնենք, վերջին շրջանում թանկացումներ են գրանցվել բենզինի, կարագի, մսամթերքի շուկաներում: Դա արձանագրել են եւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, անգամ երեկ ՏՄՊՊՀ-ի պաշտոնյաները խոսեցին թանկացումների մասին:
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ տեղյակ չէ գնաճից: Բայց հարգելի պատճառ ունի: Ասաց`Հայաստանում չի եղել, ընդամենը երկու օր է, ինչ վերադարձել է ու մեր իրականությանը դեռ չի հասցրել ծանոթանալ: Բացի այդ, գնումներով կինն է զբաղվում. «Էս երկու օրվա ընթացքում կինս չի հասցրել զեկուցի, որ թանկացում է եղել, կներեք»: Ամեն դեպքում, ըստ նրա, այս թանկացումները սոցիալական բունտի չեն վերաճի:
Հարցին`հնարավո՞ր է թանկացումների միջոցով օլիգարխները ընտրություններում ծախսած փողերն են հետ բերում, Ալիկ Սարգսյանը հակադարձեց` «զրպարտիչ հայտարարությունները» չի մեկնաբանում:
Միակը նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանն էր լսել թանկացումների մասին. «Հարցը քննարկվել է հանձնաժողովում, առաջիկայում իրենք ձեր պատասխանները կտան»: Նկատի ունի`ՏՄՊՊՀ-ն:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ