Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Երանոսյան. «Ես արդեն վատ եմ զգում, որ դերասան եմ։ Ուզում եմ պարզապես լինել ՀՀ քաղաքացի». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 04,2017 11:14

«Ժողովուրդ»-ը ստեղծագործական ծրագրերի, դերասանի արվեստը պղծողների, անձնական կյանքի, կանանց հետ կապված նախասիրությունների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ։

– Ռաֆայե՛լ, այսօր յուրաքանչյուր երկրորդը իրեն «հռչակում է» դերասան։  Այդ ինստիտուտը, ոլորտի մասնագետների համոզմամբ, այնքան է արժեզրկվել, որ արվեստի հետ կապ չունեցող մարդկանց շնորհվում են զանազան կոչումներ։ Դուք Ձեզ ինչպե՞ս եք զգում այդ միջավայրում։

– Իրականում ես ինձ շատ վատ եմ զգում, երբ, օրինակ, մեկը փողոցում կանգնեցնում է ու հարցնում. «Ինձ չհիշեցի՞ր, մենք իրար հետ տարիներ առաջ կինոներից մեկում ենք նկարվել»։ Ու հետո այդ մարդն իրեն իրավունք է վերապահում նման բաներ ասել. «Մեր մասնագիտությունը, մեր գործը»։ Ախր, այդ երբվանի՞ց դերասանությունը դարձավ մերը՝ իմն ու նրանը, այն դեպքում, երբ ես տարիների փորձ ունեմ, իսկ ինքը ո՛չ փորձ ունի, ո՛չ կրթություն, ո՛չ տաղանդ, ընդամենը մի նախագծում է հանդես եկել, այն էլ երկրորդական դերում։

Դերասանությունը մասնագիտություն է, ամեն երկրորդը իրավունք չունի այն պղծել։ Այսօր դերասան ասվածն էլ է արժեզրկվել։ Մեկը, որի համար մի քիչ գումար են ծախսում, գեղեցկացնում են (կամ՝ հաճախ հակառակը), իրեն համարում է դերասանուհի, երգչուհի, մոդել։ Բայց չի կարելի ամեն սիլիկոնատատուապատ աղջկա համարել դերասան։

Ես արդեն վատ եմ զգում, որ դերասան եմ։ Ուզում եմ պարզապես լինել ՀՀ քաղաքացի։ Չէ՞ որ բոլորը հրաժարվում են այս երկրի քաղաքացի լինելուց, ասում են. «Ախպե՛րս, էսի երկիր չի, պետքա ստեղից գնալ»։ Հայաստանում ավելի շատ դերասան կա, քան քաղաքացի։

Ինչ վերաբերում է նրանց, որոնք կոչում են ստանում, ասեմ, որ բոլորին շատ սիրում եւ հարգում եմ, բայց, ախր, կոչումների ինստիտուտն էլ է արժեզրկվել։ Թատերական ինստիտուտից այս փոքր քաղաքում տարեկան 500 դերասան ու ռեժիսոր է դուրս գալիս, եւ մի այդքան էլ վաստակավոր արտիստի կոչումներ է շնորհվում, չգիտես ինչու։ Այդ տրամաբանությամբ ինձ արդեն պետք է ժողովրդական արտիստի կոչում տային. 15 տարի է՝ հեռուստատեսությունում եմ, բեմում, ամեն օր հանդիսատեսի առջեւ ելույթ եմ ունենում… Մարդիկ կան՝ 80 տարեկան են, ամբողջ կյանքը նվիրել են թատրոնին, բայց մի մեդալի անգամ չեն արժանացել։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031