Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է այնպես ապրել, որ հայ դասականի ասածի պես՝ քեզնից հետո լավ անուն թողնես. «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2017 10:51

Օրերս կյանքից հեռացավ հայ նախկին պաշտոնյաներից մեկը։ Ֆեյսբուքի որոշ օգտատերեր բոթն ընդունեցին ուրախացող սմայլիկներով։ Մարդիկ գտնվեցին, որ մահացածի ապրած կյանքն անիծող ու մահը որպես աչքալուսանք նշող ստատուսներ գրեցին։ Չուշացան նաեւ մեռնողի ետեւից չարախոսողներին «կարգի հրավիրող» մեկնաբանությունները։

Ոմանք եզրակացնում էին՝ եթե կենդանության օրոք չեք ասել, հիմա էլ լռեք։ Անշուշտ, սրա մեջ որոշ ճշմարտություն կա։ Բայց չեմ կարող համաձայնել նրանց հետ, ովքեր ասում են. «Մեռածի ետեւից՝ կա՛մ լավը, կամ՝ ոչինչ»։ Չգիտեմ՝ ում մտքի փայլատակումն է սա, բայց հաստատ պետք է վերախմբագրվի։ Կարո՞ղ ենք արդյոք հետմահու լավով հիշել այն մարդուն կամ մարդկանց, որոնց պատճառով երկիրը դատարկվում, տնտեսությունն օր օրի քայքայվում է, չնայած պաշտոնական թվերն այլ բան են ասում, կամ նրանց, ովքեր ծանր հանցանք են գործել, դժբախտացրել այլ անձանց։ Կարո՞ղ ենք ներել 21-րդ դարում 80-ականների զենքով կռվող երիտասարդ տղաների կյանքը խաղադրույքի վերածած պաշտոնյաներին։ Կամ՝ գողերին, թալանչիներին, ընտրությունները կեղծողներին կարո՞ղ ենք ներել։

Չէ, իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Լավին լավ ասել, վատին՝ վատ։ Պետք է այնպես ապրել, որ հայ դասականի ասածի պես՝ քեզնից հետո լավ անուն թողնես։ Թե չէ՝ ի՞նչ է ստացվում. սպանում, կեղեքում ու թալանում են՝ հույս փայփայելով, որ անբարո կյանքից հետո փառքի լուսապսակով են հողին հանձնվելու, որ իրենց պատվին ներբողներ են ձոնվելու, եւ պատմություն է գրվելու, որտեղ դրական հերոսն իրենք են լինելու։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031