Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ետ են պահանջել Ֆիլադելֆիայի հայ համայնքի հանգանակած 1200 դոլարը կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքի համար. «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2017 10:47

Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի կինը՝ Մարիամ Գրիգորյանը, վիրավորանքից տեղը չի գտնում։ Ֆիլադելֆիայում ապրող ինչ-որ Հելենա խաղացել է երիտասարդ այրու զգացմունքների հետ։

Մարիամը պատմում է՝ Հովսեփի զոհվելուց հետո Ֆիլադելֆիայի հայ համայնքը 1200 դոլար էր հանգանակել եւ ուղարկել։ Ինքը շոյվել է ամերիկահայերի վերաբերմունքից, հասկացել, որ կորստի ցավը միայն իրենը չէ, որ տառապանքի եւ նեղության պահին բազմաբեկոր ազգն իրեն ու իր նմաններին մենակ չի թողնում։

Հանկարծ թակում են դուռը։ Անծանոթը, որ ներկայանում է «բարերար» Հելենայի տատիկ-պապիկի ներկայացուցիչ, ետ է պահանջում 1200 դոլարը, որ համայնքը հանգանակել եւ մեկ տարի առաջ ուղարկել էր որպես օժանդակություն։

«Անկեղծ ասած՝ զարմացա, բայց ինձ թույլ էլ չտվեցի հարցնել, թե ինչու են ետ ուզում։ Վերադարձրի։ Իմ ամուսնու թափած արյան վրա ես գումարային խոսակցություններ չեմ անում, ամոթ է, վիրավորական է։ Նրա արյան կաթիլն անգամ անարգած կլինեի, եթե հարցուպատասխանի բռնվեի հետը»։

Մարիամը նույնիսկ չի էլ ցանկացել խայտառակ այս դեպքի մասին բարձրաձայնել։ Բայց հետո հասկացել է, որ բարի սամարացի ներկայացող ստահակի մասին բոլորը պետք է իմանան։ Առաջին հերթին Ֆիլադելֆիայում ապրող այն հայերը, որոնք մասնակցել են հանգանակությանը:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031