Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեցին երեկ քննարկված եւ որոշակի քննադատությունների տեղիք տված երկու նախագծեր՝ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխությունների եւ լրացումներ կատարելու նախագիծը: Հիշեցնենք, որ այս նախագծով ընդդիմադիր խմբակցություններն այլեւս իրավունք չեն ունենալու հանրաքվե անցկացնելու առաջարկով հանդես գալ: Նախագծին կողմ էր 62 պատգամավոր, դեմ՝ 29:
Այս օրերին բավականին շատ քննարկված «Ելք» խմբակցության նախագիծը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին՝ չընդունվեց: ԵԱՏՄ-ից դուրս գալուն կողմ էր 10 պատգամավոր, դեմ՝ 79:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ