Մրսածության, հարբուխի ժամանակ բնաբույժները հաճախ են խորհուրդ տալիս հալվեով՝ ալոեով բուժումներ. 10 միլիգրամ թարմ հյութին խառնել 2 միլիգրամ բժշկական սպիրտ եւ 8 միլիգրամ ձիթապտղի յուղ: Գոլ վիճակում կաթեցնել յուրաքանչյուր քթանցքի մեջ 3-5 կաթիլ՝ օրը 3-4 անգամ:
Բրոնխիտների ժամանակ 200 միլիգրամ թարմ քամած հյութին ավելացնել հալեցրած 200 գրամ կարագ: Ընդունել 1-2 թեյի գդալ՝ օրը 4 անգամ՝ ուտելուց առաջ, 5 օրվա ընթացքում, անյուհետեւ՝ 5 օր ընդմիջում:
Անգինաների՝ նշագեղձեր բորբոքման դեպքում կարող եք 30 գրամ հալվեի մանրացված տերեւների վրա ավելացնել 150 միլիգրամ եռացրած ջուր, լավ խառնել, թողնել 1 ժամ, այնուհետեւ եռացնել 3 րոպե եւ քամել թանզիֆով: Կոկորդը ողողել օրը 3 անգամից ոչ պակաս:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
03.10.2017