1990 թվականից հոկտեմբերի 3-ին Գերմանիան նշում է իր ազգային տոնը՝ Գերմանիայի միասնության օրը: Այդ առիթով Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը ընդունելություն էր կազմակերպել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Այս տարի լրացել է նաեւ Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Միջոցառմանը հանդես եկավ «Հովեր» երգչախումբը, որը ղեկավարեց Սոնա Հովհաննիսյանը: Դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ Հայաստանը պետք է հպարտ լինի նման երգչախմբի գոյությամբ, քանի որ «Հովերը» մրցունակ է աշխարհի լավագույն երգչախմբերի հետ:
Դեսպանն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու տեւական համագործակցությանը: Նրանից հետո ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Միջոցառմանը հրավիրված էին դիվանագետներ, քաղաքական, մշակութային, հասարակական եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, հոգեւորականներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ