Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան քննարկում է աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկված ծանրորդների համար հատուկ մրցաշար կազմակերպելու հարցը:
«Սա առաջին միտքն է, որ այցելել է աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկված ծանրորդներին: Ավելին ասեմ, ես արդեն մի քանի առաջարկ եմ ստացել տարբեր երկրներից, որոնք ցանկանում են նման մրցաշար կազմակերպել», – ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Ագատիպովին մեջբերել է ТАСС-ը:
Սակայն նրա խոսքերով, կասեցված ֆեդերացիաների՝միջազգային մրցաշարի կազմակերպումը կարող է IWF-ից նոր պատժամիջոցների առիթ տալ: Դրա համար, ամենայն հավանականությամբ, մրցաշարը կլինի ներռուսաստանյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ