Լրահոս
Օրվա լրահոսը

Խոր Վիրապում չինուհուն բռնաբարելու մեջ մեղադրվողը ամուսնացած է, ունի մեկ որդի

Հոկտեմբեր 03,2017 19:40

Aravot.am-ի տեղեկություններով, Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը, որն այսօր ձերբակալվել է նախօրեին չինուհուն բռնաբարելու կասկածանքով, երկար տարիներ բնակվում էր ՌԴ-ում: Նա ամուսնացած է ռուս կնոջ հետ, ունի մեկ որդի: Խաչիկ Տերտերյանը վերջերս է վերադարձել Հայաստան, զբաղվում էր հողագործությամբ:

Նրա եղբայրը՝ Վազգեն Տերտերյանը, մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունները, ասաց. «Որ ճիշտն ասեմ, ես տեղյակ էլ չեմ, ինչ կապ է ունեցել այդ չինուհու հետ, ինքը դաշտում է եղել, ինչքան գիտեմ՝ այդ աղջիկը բողոք չունի: Եղբայրս նոր էր եկել Հայաստան: Ինքը դաշտում է  եղել, հող է  մշակում, մայրուղու վրա էլ առեւտուր է անում, չգիտեմ՝ տաքսի վարել է, թե չէ: Ես ուրիշ տեղեկություններ չունեմ: Նորություն էր սա ինձ համար, հավանական է, որ իրար հետ կապ էլ չեն ունեցել»:

Հիշեցնենք, որ բռնաբարության դեպքով արդեն քրեական գործ է հարուցվել: Պարզվել է՝ հոկտեմբերի 1-ին՝ կեսօրին, Տերտերյանը Փոքր Վեդի գյուղի տարածքում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից Երևան տանելու նպատակով իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Յու Լուն Չունին տարել է Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն» կոչվող տարածք, որտեղ էլ փորձել է բռնի ուժով, հակառակ Յու Լուն Չունի կամքին սեռական հարաբերություններ ունենալ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031