Լրահոս
Օրվա լրահոսը

Ազդարարների ինստիտուտը գործի է դրվում

Հոկտեմբեր 03,2017 19:15

Ազդարարներին պաշտպանության համար արդարադատության նախարարությունը կառավարությանն առաջարկում է հաստատել արտաբյուջետային նախահաշիվը, որը կազմում է 25 միլիոն դրամ:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Որոշման նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ  արդարադատության նախարարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ կնքվել է «Աջակցություն  Հայաստանի  կառավարությանը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործում՝ ընդլայնելու օրենսդրական եւ կարգավորող դաշտը ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգին աջակցելու նպատակով»  դրամաշնորհային ծրագրի իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր: Ծրագիրն իրականացնում է արդարադատության նախարարության «Դատաիրավական ԾԻԳ»  պետական հիմնարկը: Ինչի համար էլ բացվում է վերոնշված նախահաշիվը:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում ասել էր, որ գործադիր իշխանությունների համակարգում պետք զարգացնել ազդարարների համակարգը, ինչի ուղղությամբ էլ հանձնարարականներ էր տվել։ Վարչապետն ասել էր, օրինակ՝ արտասահմանում գործում է ազդարարների ինստիտուտը, ազդարարները տեղեկացնում են պետական մարմինների աշխատանքում թերացումների մասին։ Ազդարարների համակարգի ներդրումը նաեւ Կարապետյանի կառավարության ծրագրային դրույթներից է:

Ըստ կառավարության որոշման նախագծի, «Ազդարարների պաշտպանության ծրագրի նպատակն է աջակցել կառավարությանը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ազդարարների պաշտպանության մասով՝ ազդարարներին հնարավորություն ընձեռելով հաղորդել կոռուպցիոն ռիսկերի մասին պաշտպանված եղանակով եւ աջակցել հանրային իրազեկմանն ուղղված գործունեությանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ ընդգրկելով նաեւ ազդարարների պաշտպանության համակարգը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031