Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ: Եվրադատարանն ստացել է ԱԱԾ վարչական շենքում անօրինական ձևով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գանգատը

Հոկտեմբեր 03,2017 18:55

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ԱԱԾ վարչական շենքում 2007 թ. նոյեմբերի 1-2-ը անօրինական ձևով պահված Կարեն Քյուփելյանի գանգատի ստացումը:

Գանգատը 2017 թ. ապրիլի 21-ին ՄԻԵԴ են ներկայացրել  նրա ներկայացուցիչներ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Գործարար Կարեն Քյուփելյանին իր անձնական ավտոմեքենայով Զվարթնոց օդանավակայանից ԱԱԾ վարչական շենք բերման են ենթարկել ԱԱԾ աշխատակիցներ Է. Նանյանը, Հ. Մազմանյանը և ԱԱԾ մեկ այլ աշխատակից: Իր վերադասներ Է. Նանյանի և Տ. Աղաջանյանի պահանջով Հ. Մազմանյանը վարչական շենքում Կ. Քյուփելյանին պահել է 23 ժամ:

Դեպքի առթիվ ՀՀ Գլխավոր դատախազությունում 2015 թ. հուլիսի 14-ին հարուցվել է քրեական գործ և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանք է առաջադրվել Հ. Մազմանյանին: Ավելի ուշ Կարեն Քյուփելյանը տուժող է ճանաչվել և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն ու Կազմակերպության իրավաբան Տ. Սիրադեղյանն ստանձնել են նրա իրավունքների պաշտպանությունը:

2016 թ. մարտի 17-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հ. Մազմանյանին մեղավոր է ճանաչել, սակայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատել քրեական պատասխանատվությունից:

Մանրամասներն՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031