Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիին քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայից: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Մարկիյան Գալաբալան, գրում է korrespondent.net-ը:
«Սաակաշվիլին խնդրում է իրեն տրամադրել այնպիսի քաղաքացու կարգավիճակ, որը լրացուցիչ պաշտպանության կարիք ունի: Քաղաքական ապաստանն այդ կարգավիճակի կենցաղային անվանումն է»,- ասել է փաստաբանը:
Նա նշել է, որ համապատասխան հայտարարությունն ուղարկվել է Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայություն, բայց պատասխան դեռ չեն ստացել: Օրենքով պատասխանը պետք է ուղարկվի մեկ օրվա ընթացքում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ