Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր երկրում օրական միջինը գրեթե 2 մարդ մտադրություն ունի ինքնասպան լինել». Լուիզա Սարգսյան

Հոկտեմբեր 03,2017 17:50

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց ինքնասպանությունների մասին: Ըստ նրա, վերջին շրջանում Հայաստանում ինքնասպանությունների թիվը անհանգստացնում է:

ԱՀԿ-ի տվյալներով էլ՝ մինչեւ 2020-ը ինքնասպանությունների թիվը կմեծանա, այժմ տարեկան 1 մլն մարդ աշխարհում ինքնասպան է լինում: ԱԻՆ-ի տվյալներով՝ ՀՀ-ում 2017-ի առաջին 7-8 ամիսներին 117 ինքնասպանություն է կատարվել, 278 փորձ է կատարվել ինքնասպանության, 18-ի դեպքում քաղաքացիները սպառնացել են ինքնասպան լինել: Մեր երկրում օրական միջինը գրեթե 2 մարդ մտադրություն ունի ինքնասպան լինել: Սա ըստ Լուիզա Սարգսյանի, խոսում է այն մասին, որ հասարակությունը ոչ միայն ավելի է աղքատացել, այլեւ հայտնվել է թշվառության ճիրաններում:

Ինքնասպանությունների հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են. «Մարդիկ ոչ միայն վատ են ապրում, այլ նաեւ կորցրել են հավատը, նույնիսկ 90 ականներին հայ հանրությունը այսքան հուսալքված չի եղել: 2018-ին էլ չի ակնկալվում նվազագույն աշխատավարձի, թոշակների բարձրացում: ՀՀ-ում կայուն գերեզմանատան վիճակ է»:

Պատգամավորը խոսեց ընկճախտի՝ դեպրեսիայի մասին՝ հիշեցնելով, որ ըստ Աստվածաշնչի, ինքնասպանությունը ծանր մեղք է համարվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031