Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների ձեռագրերը չեն կարողացել թարգմանել. ծննդկանի մահվան գործով նիստը հետաձգվեց (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2017 15:41

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան գործով (դեպքը տեղի է ունեցել 2015թ.) դատական նիստը տեւական ընդմիջումից հետո վերսկսվեց:

Հիշեցնենք, որ Մարգարյանի մահվան մեջ մեղադրվում են Շենգավիթ ԲԿ բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանը, որը վարել է հղիությունը եւ հերթապահ-բժիշկ Անի Բաբելյանը:

Դատարանի որոշմամբ՝ մոտ 2,5 ամիս առաջ Մերի Մարգարյանի հիվանդության պատմության եւ կից փաստաթղթերն ուղարկվել էին թարգմանչական կազմակերպությանը՝ ռուսերենից հայերեն թարգմանելու համար:

Դատավոր Դավիթ Բալայանն արձանագրեց, որ ստացված փաստաթղթերը թերի են թարգմանված. բժշկական ձեռագրերից որոշները մակագրված են «անընթեռնելի», որոշներն էլ պարզ չէ, թե որ բնօրինակից են թարգմանվել: «Թարգմանչական կազմակերպությունն անգործության է վերածել այս ամենը եւ արել է այն, ինչ ունենք»,-դժգոհեց դատավորը:

Մեղադրող-դատախազ Մնացականյանը կարծիք հայտնեց, որ կարելի է փաստաթղթերը կրկին ուղարկել թարգմանության:

Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ պնդեց, որ այդ փաստաթղթերը թերի ապացույցներ են, եւ դա դատախազի խնդիրն է. «Թերի բերված ապացույցն ուզում եք շտկե՞լ»:

Դատավոր Դավիթ Բալայանը որոշեց փաստաթղթերը հետ ուղարկել թարգմանչական կազմակերպությանը՝ նշումով, որ դատարանի նախորդ պահանջը կատարված չէ: Դատաքննությունը հետաձգվեց: Հաջորդ նիստի օրը դեռեւս պարզ չէ եւ կախված է փաստաթղթերի թարգմանության ժամկետի հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031