Ջավախքում հայերի ու վրացի ոստիկանների միջև բախումները սադրանքի արդյունք է. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Ինչ վերաբերում է սադրանքին, ապա Մելիքյանը չբացառեց, որ դա կապված է առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ. «Պատճառը կարող է լինել ներքին իրավիճակը: Ակտիվ քաղաքական ուժերը մրցում են միմյանց հետ նաեւ Ջավախքում: Երևի թե այս ամենը կապված է ներքաղաքական գործընթացների հետ: Մենք պետք է իմանանք, որ նման դեպքերն ունենում են արձագանք: Իսկ արձագանք ապահովում է երրորդ կողմը՝ այս պարագայում ադրբեջանական ու ադրբեջանամետ մամուլն էր, որը հայերին ներկայացրեց որպես ագրեսիվ սեպարատիստ, իսկ տեղի ունեցածը՝ հայ-վրացական բախում: Տեղի ունեցածն ընդամենը միջադեպ էր: Երկու կողմն էլ չափն անցել էր»,-ասաց Մելիքյանը: Մելիքյանի փոխանցմամբ, այս պահի դրությամբ հարցը կարգավորված է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում