Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխանցում են ԿԽՄԿ-ի փորձը տեղական մասնագետներին, որոնք Արցախում պետք է տրամադրեն բուժօգնություն հրազենային վիրավորում ստացած մարդկանց

Հոկտեմբեր 03,2017 15:05

Երևան (ԿԽՄԿ) – Հոկտեմբերի 2-ին Դիլիջանում մեկնարկեց եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժությանը, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում՝ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։ Դասընթացը վարում են ռազմադաշտային վիրաբուժության բազմամյա փորձ ունեցող ԿԽՄԿ-ի վիրաբույժներ պարոն Անդրեաս Վլադիսը և տիկին Օսա Մոլդին։

Սեմինարի նպատակն է փոխանցել ԿԽՄԿ-ի փորձը տեղական մասնագետներին, ովքեր, աշխատելով Ղարաբաղյան հակամարտության տարածքում,  պետք է տրամադրեն բուժօգնություն հրազենային վիրավորում ստացած մարդկանց՝  հաճախ տեխնիկական միջոցների սղության պայմաններում։

Դասընթացին մասնակցում են քաղաքացիական և ռազմական ոլորտի 21 վիրաբույժներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Սեմինարի ընթացքում նրանք  ձեռք կբերեն հավելյալ գիտելիքներ բարդ վնասվածքների և հրազենային վերքերի բուժման, վարակների կառավարման և անզգայացման վերաբերյալ։ Մասնակիցները նաև կներկայացնեն և կքննարկեն դեպքեր սեփական պրակտիկայից։

«Վերջին երեսուն տարիների ընթացքում, աշխատելով տարբեր հակամարտային իրավիճակներում, ԿԽՄԿ-ի թիմերը հավաքագրել և վերլուծել են վիրաբուժական գործունեությանը վերաբերող համապարփակ տեղեկատվություն», – ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ պարոն Նիմա Դադբինը։ «Մինիմալ միջոցներով բուժօգնություն տրամադրելու մեր մեթոդաբանությունը հիմնված է ավելի քան 100,000 դեպքերի ուսումնասիրության վրա։ Ուրախ ենք, որ այսօր կա հնարավորություն առաջարկելու այս գիտելիքը նաև հայ վիրաբույժներին, որոնք իրենց հերթին կկիսեն սեփական փորձը մեր մասնագետների հետ»։

Ռազմադաշտային վիրաբուժության դասընթացը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Անցյալ տարի նմանատիպ եռօրյա սեմինարին մասնակցեցին 80 հայ վիրաբույժներ:

ԿԽՄԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031