ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքային պլանի շրջանակներում շաբաթ օրը Երեւանում կայացել են «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումներ: Հարցը ՀԱՊԿ ԽՎ-ի 2016-2020 թվականների օրակարգ է ընդգրկվել հայաստանյան պատվիրակության առաջարկով:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱՊԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Խոսրով Հարությունյանն ասաց`թեպետ բավական լուրջ աշխատանք կատարվում է ՀԱՊԿ-ի, այդ թվում նաեւ ռազմական կարողությունները զարգացնելու համար, միաժամանակ քաղաքական հարթությունում խնդիրներ կան: Ըստ նրա, պետությունները վաղուց նախապատվությունը տալիս են հարեւանների հետ հիբրիդային պատերազմներով հարցերի լուծման. «Այսօր դոմինանտ է`քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական կոմպոնենտներով պարտադրելը»:
Հարցի հայաստանյան քննարկումները բանախոսը համարում է կայացած: Ի դեպ, Ղազախստանը բացակայել է այդ քննարկումներից: Հնչել է 13 զեկույց, 7-ը հայաստանցի պատվիրակների կողմից: Դրանց ընթացքում «արթնացրել» են թեզը, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը պարտավոր է անդրադառնալ այս հարցերին, մոտեցումներ առաջարկել: Հյուրերը հաճելի զարմացել են հայ փորձագետների պատրաստվածության եւ կոմպետենտության մակարդակով:
Մանրամասները`տեսանյութում
Այս ամենին իրավաքաղաքական տեսք տալու մասին այսօր խոսելը Խոսրով Հարությունյանը դեռ վաղ է համարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ