Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական ապարատում շատ ուռճացված հաստիքներ կան». Վանաձորի համայնքի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2017 14:19

«Կրճատումների կարիք կա քաղաքապետարանում եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ հիմնարկներում: Ժամանակը կգա եւ անպայման նրանց կանդրադառնանք: Բոլոր ոլորտներում էլ կան ուռճացված աշխատակիցներ»,-այս մասին «Մեդիա կենտրոնի» կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Վանաձորի համայնքի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանը:

Նրա խոսքով՝ առավել ուռճացված էր հատկապես գրադարանային համակարգը: Հենց դա էր պատճառը, որ հաստիքների կրճատումը սկսվեց այս ոլորտից. «Շատ ավելի ուռճացված հաստիքներ կային գրադարաններում, եւ որոշվեց սկսել գրադարաններից: Բայց ընդհատվեց այդ պրոցեսը՝ մարդկանց սոցիալական պայմանները ներառելով: Ես ինքս կողմ չեմ, որ ընդհատվեց, ուղղակի հանրային աղմուկ եղավ: Բայց քաղաքապետարանում եւ մնացած շատ հիմնարկներում կա կարիք, եւ ընդհանրապես ես գտնում եմ, որ պետական ապարատում շատ ուռճացված հաստիքներ կան»:

-Բայց գրադարաններում 4-5 հոգի մարդ էր, այնտեղ 170 հոգի մարդ է աշխատում,- Մատինյանի խոսքը մեկնաբանեց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն ու շարունակեց. «Իսկ մշակույթի տներում գոյություն չունեցող մարդկանց պե՞տք է անդրադառնաք»:

-Գրադարաններում 50 հոգի մարդ կար: Գրադարաններ կար, որ 2 աթոռ էր դրած՝ 5 աշխատող էր, գրադարաններ կար 10 աշխատող էին, օրվա մեջ այդտեղ մարդ չէր մտնում: Ուղղակի անիմաստ ուռճացվել էին: Իսկ մշակույթի տների հետ կապված բավականին փոփոխություններ նախատեսվում են, -հարցին ի պատասխան՝ ասաց Արմեն Մատինյանը:

Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանին էլ հետաքրքրեց. «Գիտեմ, որ քննարկում է եղել եւ մշակույթի տների գլխին ինչ-որ մի հատ նոր կառույց է ստեղծվելու: Էս դեպքում, եթե պետք է կրճատումներ անենք, ի՞նչ իմաստ կա ստեղծել մի կառույց՝ իր ադմինիստրատիվ ծախսերով, որ վերահսկի այդ մշակույթի տները»:

-Ոչ մի աշխատատեղ, ոչ մի ծախս չի ավելանալու, ընդհակառակը՝ որոշ չափով հնարավոր է կրճատումներ լինեն: Ուղղակի կառույցի նպատակն է, որ ադմինիստրատիվ ու մշակութային մասն առանձնացնեն ու կառավարումը լինի արդյունավետ: Մշակույթի պալատում տեսնում ենք որոշ խնդիրներ կան-, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031