Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաթաթա մի տվեք, այ մարդ». Դատավորը՝ փաստաբանին

Հոկտեմբեր 03,2017 14:10

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Անդրիաս Ղուկասյանի գործով նիստի ժամանակ փաստաբան Կարեն Մեժլումյանի ու նիստը նախագահող դատավորի միջեւ վիճաբանություն սկսվեց՝ ապացույցների հետազոտման կարգի սահմանման վերաբերյալ: Անդրիաս Ղուկասյանը ցանկանում էր հետազոտման կարգը սկսել իր ցուցմունքից՝ հաշվի առնելով, որ այսօր դատակոչված վկաներն էլ չեն ներկայացել դատարան, բայց նախագահող դատավորը որոշեց ապացույցների հետազոտման կարգը սկսել դատակոչված վկաների հարցաքննությամբ:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ այդ որոշմամբ նախագահող դատավորը զրկեց իրենց պաշտպանության հնարավորությունից. «Այսինքն, մենք չենք կարող գործի նյութերով չհետազոտված ապացույցներին հղում անելով՝ վկաներին հարցաքննել, օրինակ՝ ներկայացնել տեսագրություն, հարցնել՝ հարգելի ոստիկան, որտեղ էիք կանգնած Սարի թաղում, Ազատության հրապարակում, այս մահակը, որի ծայրը չկա, ինչպես է պոկվել…դատարանն այս պահին զրկելով ամբաստանյալին ցուցմունք տալուց՝ խախտում է պաշտպանական իրավունքը, սա Սահմանադրությամբ ու կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտում է, դատարանը զրկեց այդ հնարավորությունից»:

Նախագահող դատավորը վրդովվեց ու գրեթե գոռալով ասաց. «Պետք է ղեկավարվենք օրենքով, ոչ թե այս պահով, ձեզ թվում է, թե զրկեցի, դուք օրենքը լավ չեք իմանում»:

Կարեն Մեժլումյանն էլ ասաց, որ պաշտպանյալի հետ կքննարկի ինքնաբացարկի միջնորդության հարցը:

Նախագահող դատավորն էլ արձագանքեց. «Հաթաթա մի տվեք, այ մարդ, միջնորդություն ունեք, արեք»:

«Այ մարդ չէ, պարոն Մեժլումյան, հաթաթա էլ չեմ տալիս»,- հակադարձեց փաստաբանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031