Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ից դուրս գալով՝ տարեկան 360 մլն դոլար կկորցնենք. Գեղամյանի հաշվարկները

Հոկտեմբեր 03,2017 13:53

Խորհրդարանում քննարկվում է «Ելքի» առաջարկը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ միայն ԵԱՏՄ մտնելուց հետո ՀՀ արդյունաբերողների համար գազի գինը 30 դոլարով պակասել է:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ նշեց իր հաշվարկները՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վնասների մասին. «Անցյալ տարի ՀՀ-ն ներկրել է 1 մլրդ 900 մլն խմ գազ՝ 1000 խմ-ի դիմաց սահմանի վրա 150 դոլար սակագնով: Եթե դուրս ենք գալիս, անվերապահորեն գազի գինը կհավասարեցվի ԱՊՀ մնացած երկրների, դիցուք՝ Մոլդովայի գազի գնին՝ 339 դոլար է, առնվազն 190 դոլարով ավելի շատ փող կտանք՝ 1000 խմ-ի դիմաց: Դա անում է տարեկան 360 մլն դոլար: Այդ 360 մլն դոլարը կընկնի մեր արտադրողների, էներգետիկների եւ ազգաբնակչության ուսերին, բնականաբար, գազի սակագները կբարձրանան: Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալով՝ մեր ապրանքների մրցունակությունը շեշտակիորեն կընկնի: Դա իր հետեւից կբերի արտադրության սեղմում: Դա իր հետեւից կբերի գործազրկության աճի՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով»:

Գեղամյանը նշեց, որ այլ հարց է, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով՝ լիարժեքորեն չի օգտագործում այն վիթխարի պոտենցիալը, որ կա. «Եթե սա քննարկենք եւ մեր տագնապները հաղորդենք մեր գործընկերներին, օգուտ կունենանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031