Նուրժան Սաուդբեկովն այն ղազախ նկարիչներից է, որոնք օրերս այցելեցին Հայաստան՝ «Համագործակցության եւ բարեկամության ներկապնակ» միջազգային գեղանկարչական փառատոնի ժամանակ: Նուրժանը 10 օր բնակվել եւ ստեղծագործել է Լոռու մարզի Օձուն համայնքում, այցելել նաեւ Դսեղ՝ Թումանյանի տուն-թանգարան: «Շատ գոհ եմ հայ ազգի հյուրասիրությունից: Իսկ բնությունը բառերով նկարագրել կդժվարանամ: Երբ իմ աչքերով տեսա այստեղի բնությունը, հասկացա Սարյանին, որի կտավներն ուսումնասիրել ենք դեռեւս պատանեկության տարիներին: Այս գեղեցիկ բնությունն ինքն է ստեղծում նկարիչներին: Իզուր չէ, որ հայ նկարիչներն այդքան տաղանդավոր են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է նա:
Նուրժան Սաուդբեկովը հիշում է. «Ուսուցիչս Սարյանի նկարների մասին ասում էր, որ Սարյանը երգում է…նկատի ունի՝ Սարյանի գույները շատ հագեցած են»:
Ղազախ նկարչին տպավորում են նաեւ Հակոբ Հակոբյանի եւ Մինաս Ավետիսյանի կտավները:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ