Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանում պահվող իրերի ողջ ցանկը լրատվամիջոցին տրամադրելու պահանջն աբսուրդ է. «Փաստ»

Հոկտեմբեր 03,2017 12:28

Այս տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «ժանգոտ կողպեքին» արժանացրեց Հայաստանի պատմության պետական թանգարանին։ Նման մրցանակի արժանանալու շարժառիթն այն էր, որ «Ասպարեզ» ակումբի ընկալմամբ, իբրև թանգարանի տնօրինությունը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջը և ակումբի հարցմանն ի պատասխան, հրաժարվել է Հայաստանի պատմության թանգարանում պահվող բոլոր նմուշների ցանկն ու տվյալ ժամանակահատվածի դրությամբ թանգարանային նմուշների գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրել։

Թանգարանի տնօրենը, հարցմանն ի պատասխան, պարզաբանում է ներկայացրել, որում մասնավորապես ասված է՝ «…Ելնելով թանգարանում գործող ներքին կանոնակարգից՝ հավելյալ ամբողջական տեղեկություն իրավասու չենք ներկայացնել։ Ձեզ հետաքրքրող որևէ նմուշի մասին տեղեկույթ պատրաստ ենք տրամադրել՝ Ձեր դիմումի դեպքում, որտեղ նշված լինի նմուշի անվանումը և տեղեկույթ ստանալու նպատակը»։

ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից թանգարանների միջազգային ԻԿՈՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այս ամենին նշեց, որ այսօր աշխարհում գործող բոլոր թանգարանները շահագրգռված են, որ ֆոնդերում պահվող թանգարանային նմուշները թվայնացվեն և հրապարակվեն իրենց կայքերում։ Եվ այն անձինք, ովքեր հետաքրքրված են թանգարաններում պահվող նմուշներով, կարող են ցանկալի տեղեկությանը ծանոթանալ օն-լայն հարթակներից։ Այսինքն, այսօր արդեն թանգարանները բացել են երբեմնի փակ սահմանները և իրենք են շահագրգռված հանրությանը ներկայացնել իրենց ֆոնդերը։

«Այսօր երևի չգտնեք որևէ թանգարան, որն իր կայքը չունենա և որտեղ հանրությանը հնարավորինս մատչելի տեղեկություն ներկայացված չլինի։ Բացի այդ, թանգարանային նմուշներին ավելի մոտիկից ծանոթանալու կարգ կա։ Եվ եթե որևէ մեկին, այդ թվում նաև լրագրողներին, հետաքրքրում է ինչ-որ տեղեկություն, պետք է գնա թանգարան, դիմում գրի և թույլտվություն ստանա ֆոնդային այս կամ այն բազայից օգտվելու համար։ Թանգարաններում կան քարտարաններ, կա մայր մատյան, կան բաժնի մատյաններ, որից մարդիկ կարող են անարգել օգտվել։ Ներկայում նաև նույն այդ քարտարանների էլեկտրոնային տարբերակներն են մշակվում, որոնք նույնպես կամաց-կամաց տեղադրվում են կայքերում։ Այսինքն, ում ինչ հետաքրքրում է, կարող է այդ բազաներից փնտրել և գտնել։ Բայց եթե մի պահ ես ինձ դնեմ Պատմության թանգարանի տնօրենի տեղը և լրագրողն ինձ զանգահարի ու խնդրի թանգարանային առարկաների ցանկերն իրեն ներկայացնել, անկեղծ ասած ես չեմ հասկանա, թե լրագրողն ինձնից ինչ է ուզում։ Ես նրան կառաջարկեմ, որ եթե լրագրողը ցանկություն ունի ծանոթանալ որևէ նմուշի հետ, խնդիր չկա։ Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե որևէ թանգարանային նյութ հետաքրքրում է որևէ մեկին, ապա գործող կարգի համաձայն, կարող է գնալ ցանկացած թանգարան, դիմում գրել և սպասարկվել»,- ասաց Մ. Հարոյանը:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031