Օրեր առաջ Շիրակի պետական համալսարանի դասախոսներից Գագիկ Համբարյանը բաց նամակ էր գրել ՀՀ նախագահին ու վարչապետին՝ բարձրաձայնելով իրենց համալսարանում տիրող անօրինականությունների մասին։ Դրան գումարած նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր համալսարանի հետնամասում դեն նետված գրքերի լուսանկարներ՝ որակելով դա վանդալիզմ։
Իրականում գրքերը հանվել էին այդտեղ մակուլատուրա ուղարկելու նպատակով, քանի որ դրանց սանիտարահիգիենիկ վիճակը հակասում էր նորմային։ Ինչպես «Փաստի» հետ զրույցում ասաց համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը՝ դրանք սնկային հիվանդությամբ գրքեր են եղել. «Երկրաշարժից առաջվա գրքեր են եղել, 50 տարվա, 1988 թ.-ից հետո էլ կապոցից չհանված, փտած, նեխած գրքեր»։
Շիրակի պետական համալսարանի ուսումնախորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն Թերեզա Խաչատրյանն էլ անգամ որպես ապացույց ուղարկեց մակուլատուրա ուղարկված գրքերի նույն բախտին արժանացած մի քանի գրքի նկար, որոնք դեռևս մնացել են գրադարանում։ Գրքերն իսկապես նեխած, բորբոսնած վիճակում էին:
Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում