Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկապես «վատ գործ չէ»՝ մոտ 7 տարվա մեջ Վազգեն Խաչիկյանը աշխատեց մոտ 600 հազար դոլար. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 03,2017 11:55

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակեց հետաքննությունը՝ պարզելու, թե շուրջ 5 տարի ազատազրկման մեջ մնալով՝ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վճարե՞լ է մոտ 300 միլիոն յուրացված գումարից ինչ-որ մաս։ Ընդ որում, վճարման պարտադրանքը պետք է կյանքի կոչեր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը։

Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ»-ը ԴԱՀԿ պետ Արմեն Հարությունյանին հարցում էր ուղարկել, թե դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը որքա՞ն գումար է գանձել Վազգեն Խաչիկյանից, եթե չի գանձել, ինչո՞ւ եւ, առհասարակ, ի՞նչ ընթացակարգ է սահմանելու ԴԱՀԿ-ն, որպեսզի Վազգեն Խաչիկյանը փոխհատուցի պետությանը հասցրած 290 միլիոն 115 հազար 652 հազար դրամը։

Ի պատասխան մեր հարցման՝ ԴԱՀԿ միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին. «Կատարողական գործողությունների ընթացքում որոշում է կայացվել պարտապանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին։ Հարկադիր կատարողի կողմից ձեռնարկվել են օրենքով թույլատրելի բոլոր միջոցները պարտապան Վազգեն Խաչիկյանին պատկանող գույքը եւ դրամական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ։ Արգելադրվել է պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Սպանդարյան 23/2 հասցեի բնակարանը։ Այլ գույք եւ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»։ Այսինքն՝ երբեմնի հարուստ Խաչիկյանը ոչինչ չունի, նույնիսկ անտուն է։

Ստացվում է, որ Վազգեն Խաչիկյանը, ունենալով իրավաբանական կրթություն եւ զգալով իր գլխին սեւ ամպերի կուտակումը, մինչ գործի իրավաբանական լուրջ ընթացքը, կամաց-կամաց սկսել է իր ունեցվածքը օտարել, գրանցել է այլ մարդկանց անուններով։ Ու երբ գործը մտել է դատաքննության փուլ, Վազգեն Խաչիկյանի անունով այլեւս որեւէ գույք չի եղել։

Ի՞նչ հասկանալ այս իրավիճակում։ Փաստորեն՝ կարելի է յուրացնել պետության փողերը՝ մոտ 600 հազար ԱՄՆ դոլարի չափով, ազատազրկման դատապարտվել 12 տարի, հետո լացակումած տեսարաններ բեմադրել, բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մասնավորապես Սերժ Սարգսյանին, աղերսագիր գրել եւ մոտ 5 տարի կալանքի տակ մնալուց հետո դուրս գալ եւ վայելել լափած փողերը։

Իսկապես «վատ գործ չէ»՝ մոտ 7 տարվա մեջ Վազգեն Խաչիկյանը աշխատեց մոտ 600 հազար դոլար:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031