Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջին եռամսյակում տնտեսական աճին զուգահեռ՝ գործազրկությունն ինչո՞ւ ոչ միայն չէր նվազում, այլ հակառակը՝ աճում էր. «168 ժամ»

Հոկտեմբեր 03,2017 11:53

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն անցած շաբաթվա վերջին հրապարակեց 2017 թվականի երկրորդ եռամսյակի գործազրկության մակարդակի ցուցանիշը։ Միանգամից նշենք, որ այն նվազել, է թե՛ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ, թե՛ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ:

Այսպես, 2017 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում 17.8% է, մինչդեռ 2016 թվականի երկրորդ եռամսյակում այն 18,4% էր, իսկ այս տարվա առաջին եռամսյակում հասել էր 19%-ի։

Թվում է սա նորմալ է. այս տարվա առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 6%-ով, և սա իր հետ պետք է բերեր նաև գործազրկության կրճատման կամ զբաղվածության աճի։ Ցանկության դեպքում կարելի է բացատրություն գտնել, թե առաջին եռամսյակում տնտեսական աճին զուգահեռ՝ գործազրկությունն ինչո՞ւ ոչ միայն չէր նվազում, այլ հակառակը՝ աճում էր։ Դա նախ՝ կարելի է պայմանավորել օպտիմալացման արդյունքում պետական համակարգի աշխատողների կրճատմամբ, և այն հանգամանքով, որ տնտեսական աճի ազդեցությունը զբաղվածության մակարդակի վրա միանգամից չի դրսևորվում։

Ինչպե՞ս կարող է զբաղվածների թիվն ավելանալ 67 հազարով, իսկ գործազուրկների թիվը նվազել ընդամենը 2.5 հազարով։ Իսկ այն մնացած 64.5 հազար ավելի աշխատատեղերն ովքե՞ր են լրացրել։ ԱՎԾ-ի զեկույցից ստացվում է, որ դա տեղի է ունեցել տնտեսապես ակտիվ բնակչության աճի հաշվին։ Ըստ զեկույցի՝ տնտեսապես ակտիվ բնակչության թիվն առաջին եռամսյակի 1 մլն 202.9 հազարից հասել է 1 մլն 267.4 հազարի։ Իսկ տնտեսապես ակտիվ բնակչության թի՞վն ինչու է ավելացել 64.5 հազարով։ Դրանցից 12.6 հազարը տեղի է ունեցել ոչ ակտիվ բնակչության նվազման հաշվին։ Այսինքն, տնտեսապես ոչ ակտիվ հատվածի մի մասը սկսել է աշխատել և համալրել ակտիվների շարքերը (ասենք, տնային, տնտեսուհիները որոշել են աշխատել)։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031